Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար

ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար
10.09.2018 | 01:21

ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար` «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ, ամբողջական և տևական կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ, ՀՀ որևէ քաղաքացի, որևէ կառավարություն որևէ այլ կարծիք չի էլ կարող հայտնել», - ընդգծել է նա։

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ